Հայաստանում կարելի է հանդիպել տարբեր նշանակության և տարբեր տեխնոլոգիաներով կառուցված ճանապարհների, որոնցից ամենից հաճախ հանդիպողն ասֆալտե ճանապարհն է:
Ճանապարհների ասֆալտապատումը սովորաբար կատարվում է հատիկավորված ավազի, քարի փոշու և ասֆալտի խառնուրդով: Այդ խառնուրդը տաքացվում է մինչև որոշակի ջերմաստիճան, այնուհետև հալեցված հեղուկ ասֆալտը հատուկ մեքենայով տեղափոխվում է ճանապարհի համապատասխան հատված, փռվում և հարթեցվում հատուկ մեքենաների ու սարքավորումների միջոցով: Ասֆալտբետոնե ծածկույթը սովորաբար կազմված է լինում 5-7 սմ հաստությամբ խառնուրդի շերտերից՝ հավասար քանակությամբ վերցրած խիճ, ավազ, քարի փոշի և հալեցրած ասֆալտ:
Բարձրակարգ ասֆալտապատումը պետք է կատարվի հուսալի հիմքի վրա, որը սովորաբար պատրաստվում է խճային հիմքից ու ասֆալտի 2-6 սմ շերտերից: Ընդ որում ստորին շերտերում փռվում է ավելի խոշոր խիճ, ինչը նպաստում է ամրությանն ու տնտեսելուն, իսկ վերին շերտերում՝ ավելի մանր խիճ, ինչն ապահովում է մակերևույթի անջրանցիկությունն ու երկարակեցությունը:
Ճանապարհածածկի ընդհանուր հաստությունը կախված է գրունտի կրողունակությունից ու ենթադրվող տրանսպորտային ծանրաբեռնումից:
«Ճառագայթ» ընկերությունն իրականացնում է ճանապարհների ասֆալտապատում բարձրակարգ տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, Երևանում ու Հայաստանի ողջ տարածքում:
© 2016 “CHARAGAYT” CONSTRUCTION COMPANY. ALL RIGHTS RESERVED. Created by WebTop Studio