Ճանապարհաշինության մեջ զարգացող ճյուղ է բետոնե ճանապարհների շինարարությունը: Առաջին բետոնե ճանապարհը կառուցվել է ԱՄՆ-ում, 1930 թ.-ին, և պատահական չէ, որ ԱՄՆ ճանապարհների մեծ մասը բետոնապատ են: Այսօր շատ ու շատ երկրներ ընդօրինակում են բետոնե ճանապարհներ կառուցելու այդ փորձը, քանի որ բետոնե ճանապարհները չափազանց դիմացկուն են ու երկարակյաց՝ կարող են առանց վերանորոգման ծառայել 30-40 տարի, իսկ վերանորոգման կարիք զգացվում է ճանապարհի կառուցումից առնվազն 10-12 տարի անց:
Այսօրվա դրությամբ Հայաստանում բետոնապատ ճանապարհները համեմատաբար քիչ թիվ են կազմում, սակայն ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերությունների կատարելագործման ու նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ Հայաստանում ևս նկատվում է ճանապարհների բետոնածածկման միտում, բետոնապատ են հիմնականում Հայաստանի շրջաններից դեպի Երևան տանող մայրուղիները:
«Ճառագայթ» ընկերությունն իրականացնում է բետոնե ճանապարհների կառուցում, վերանորոգում և սպասարկում:
© 2016 “CHARAGAYT” CONSTRUCTION COMPANY. ALL RIGHTS RESERVED. Created by WebTop Studio