Ժամանակի ընթացքում նույնիսկ ամենաամուր ու որակյալ շինությունը, լինի սեփական տուն, բազմաբնակարան շենք թե կոմերցիոն կառույց, հիմնովին վերանորոգման կարիք է ունենում: Կապիտալ վերանորոգումն իրականացվում է տան կամ բնակարանի բարվոք վիճակն ապահովելու, նախնական վիճակը վերականգնելու և հետագա վատթարացումից խուսափելու համար:
Կապիտալ վերանորոգման ժամանակ իրականացվում են հետևյալ աշխատանքերը՝
Ջրամեկուսացում, ջրամատակարարման համակարգերի նորոգում, մոնտաժ
Գազամատակարարման համակարգի նորոգում, մոնտաժ
Էլեկտրամատակարարման համակարգի նորոգում, մոնտաժ
Տանիքների և նկուղների նորոգում
Ֆասադների նորոգում
Տարածքի բարեկարգում
«Ճառագայթ» ընկերությունը իրականացնում է բնակարանների, տների և այլ շինությունների կապիտալ շիննորոգման աշխատանքներ:
Եթե դուք ունեք որևէ հարց, կարող եք կապնվել մեզ հետ այստեղ!