Description
Աստիճանների տեսքն ամբողջացնելու և դրանցից օգտվելն առավելագույնս հարմար դարձնելու համար ուղղակի պարտադիր են աստիճանավանդակներն ու բազրիքները: Վերջիններս պատրաստվում են հիմնականում մետաղից, փայտից ու քարից: Փայտե բազրիքները հիմնականում կցվում են շենքերի ներսում գտնվող աստիճաններին, իսկ քարե և մետաղյա բազրիքները՝ արտաքին աստիճաններին:
Առաջարկում ենք բնական քարե բազրիքներ, որոնք, մետաղյա բազրիքների հետ համեմատած, ունեն մի շարք առավելություններ՝ կայուն են խոնավության նկատմամբ, չեն ժանգոտվում, չեն մաշվում և կարող են ծառայել երկար տարիներ: