Description
Ցոկոլը շենքերի, հուշարձանների, սյուների ներքևի մասն է, որն անմիջապես հենվում է շինության հիմքին: Ցոկոլն անվանում են նաև գետնախարիսխ: Ցոկոլները շինարարության մեջ ունեն կարևոր ֆունկցիա՝ շինությունները պահպանում են խոնավությունից ու ցրտից, հաճախ նաև հանդես են գալիս որպես էքստերիերի դիզայնի տարր:
«Ճառագայթ» ՓԲԸ-ն ընդունում է ցոկոլների անհատական պատվերներ՝ երաշխավորելով դիմացկունություն և կայուն որակ: