Description
Ընկերության գործունեության ոլորտներից մեկը հանդիսանում է բնական քարերի արտադրությունը և վաճառքը: Ընկերությունը զինված է ժամանակակից քարամշակման հաստոցներով (կտրող և հղկող): Մեր կողմից առաջարկվող արտադրանքն անցնում է լրացուցիչ որակական հսկողություն, ինչը բացառում է անորակ արտադրանքի առկայությունը: Մենք նաև իրականացնում ենք համալիր աշխատանքներ (սկսած քարի հանքարդյունահանումից մինչև պատրաստի արտադրանք), ինչը նվազագույնի է հասցնում ձեր ժամանակի կորուստը, իսկ երբեմն՝ նաև միջոցները: Այդպիսի համալիր աշխատանքների պատվերը մեկ կազմակերպությանը հեշտացնում է ձեր կողմից վերահսկողության իրականացումը: Մեր կողմից առաջարկվող արտադրատեսականու հումքը նույպես բազմազան է. առաջարկում ենք արտադրանք ինչպես բազալտից և գրանիտից, այնպես էլ տրավերտինից, տուֆից և ֆելզիտից: