Description
Արտաքին երեսպատումը շուբա տեսակի երեսպատման սալիկներով ցանկացած կառույցի տալիս է վեհաշուք տեսք: Բացի շենքերի երեսպատումից այն շատ հաճախ օգտագործում են պարիսպների և հենապատերի երեսպատման համար: Շուբա տեսակի երեսպատման սալիկները ներդաշնակորեն համադրվում են փայլեցված և չփայլեցված երեսպատման սալիկների հետ: Այսպիսի երեսպատումը կառույցին տալիս է ներկայանալի գրավիչ տեսք, ինչպես նաև պաշտպանում է խոնավությունից և կատարում է ջերմամեկուսացում: