«Ճառագայթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին և գործունեության հիմնական ուղղություն է ընտրել շինարարությունը: Ընկերությունը մեծ փորձ ունի բազմապրոֆիլ շինարարական աշխատանքների՝ ճանապարհների կառուցման, բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքների, հողային աշխատանքների, հասարակական, բնակելի, արտադրական, հիդրոտեխնիկական և էներգետիկ շինությունների կառուցման ոլորտում:
«Ճառագայթ» շինարարական ընկերությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ հաջողված նախագծեր Երևանում ու Հայաստանի տարբեր շրջաններում:
Կազմակերպությունը մասնագիտացած է նաև հայկական բնական քարերի մշակման և արտադրության բնագավառում, բնական քարերը լայնորեն օգտագործվում են ինչպես ճանապարհաշինության մեջ, այնպես էլ շենք-շինությունների ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներում:
Շնորհիվ բնական քարի մշակման նոր արտադրամասի` ընկերության արտադրանքն իրացվում է ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս՝ արտասահմանյան շուկաներում (Ռուսաստանի Դաշնություն, եվրոպական երկրներ, Իրան և այլուր):
«Ճառագայթ» շինարարական ընկերությունը զինված է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, հզոր մեքենաներով ու մեխանիզմներով: Վերջիններիս օգնությամբ և ընկերությունում աշխատող փորձառու և արհեստավարժ անձնակազմի շնորհիվ կազմակերպությունն ապահովում է կատարվող շինարարական աշխատանքների և թողարկվող արտադրանքի բարձր որակ:
Մշտապես կատարելագործվող ծառայությունների և արտադրատեսականու ավելացման շնորհիվ ընկերությունը նպատակ ունի ընդլայնել արտահանման ընդհանուր ծավալը և մուտք գործել նորանոր շուկաներ: Համագործակցեք «Ճառագայթ» ՓԲԸ-ի հետ, և մեր հմուտ մասնագետները կօգնեն Ձեզ կարճ ժամկետներում իրականություն դարձնել Ձեր բոլոր մտահղացումներն ու նախագծերը: