Ժամանակի ընթացքում ցանկացած ճանապարհ կարիք է ունենում նորոգման: Ճանապարհների նորոգման պարբերականությունը կախված է նրանից, թե ինչ նշանակության ճանապարհ է, ինչպիսի ծածկույթ ունի և ինչ ծանրաբեռնվածություն է կրում:
Ամենից հաճախ նորոգման կարիք են ունենում գրունտային և ասֆալտապատ ճանապարհները, իսկ բետոնապատ ճանապարհներն ավելի հազվադեպ են ունենում նորոգման կարիք՝ կառուցումից առնվազն 10-12 տարի անց: Ավտոճանապարհների նորոգման ժամանակ իրականացվում է ճանապարհածածկույթի և հողային շերտի վնասված հատվածների նորոգում, դեֆորմացիաների վերացում, արտաքին ծածկույթի թարմացում, անվտանգության կազմակերպում:
«Ճառագայթ» ընկերությունն իրականացնում է ցանկացած տեսակի ճանապարհի վերանորոգման և ընթացիկ սպասարկման աշխատանքներ:
© 2016 “CHARAGAYT” CONSTRUCTION COMPANY. ALL RIGHTS RESERVED. Created by WebTop Studio