Description
Ցանկացած շինության բաղկացուցիչ մաս են կազմում սյուները: Դրանք իրենց վրա են կրում ողջ շինության ծանրությունն ու պատասխանատու են շենքի ամրության համար: Հնուց ի վեր քարե սյունը, գործնական կիրառությունից բացի, ունեցել է նաև դեկորատիվ ֆունկցիա. զարդարվել է զանազան քանդակներով, զարդանախշերով: Հայկական անտիկ ճարտարապետության մեջ սովորաբար սյուներով զարդարվում էին տաճարները՝ Գառնու հեթանոսական տաճարը, Զվարթնոցի տաճարը:
Մեր օրերում նույնպես քարե սյուները գնահատվում են էքստերիերի ձևավորման գործում:
Առաջարկում ենք քարե սյուներ՝ անհատական պատվերներով: